Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Ոչ միայն ակումբի, այլև ողջ Ուկրաինայի

Ոչ միայն ակումբի, այլև ողջ Ուկրաինայի
28.12.2012 | 22:56

«Շախտյորի» պաշտոնական կայքի հարցմանը՝ «Ո՞վ է ակումբի 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստը», երկրպագուների վաթսունհինգ տոկոսից ավելին նշել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի անունը: Մոտ հիսունհինգ տոկոսից պակասը ձայնը տվել է բրազիլացի Վիլիանին: Հետաքրքրական է, որ մեկ այլ, ավելի ընդգրկուն հարցման արդյունքներով, որի նախաձեռնողն ու անցկացնողն ուկրաինական «Կոմանդա» թերթն է (մասնակցել են երկրի պրեմիեր լիգայի թիմերի մարզիչներն ու ֆուտբոլիստները), Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է 2012-ի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ